Բրեդ Փիթը կխաղա Պոնտոս Պիղատոսի դերում

15:24   8 հունվարի, 2013

Հոլիվուդում նկարահանումները սկսող «Պոնտոս Պիղատոս» ֆիլմի գլխավոր դերում հնարավոր հանդես գա Բրեդ Փիթը։ Lenta.ru-ն Deadline-ին հղումով տեղեկացնում է, որ Warner Bros. ընկերությունը ֆիլմի սցենարը ձեռք է բերել 2012-ի ամռանը, հայտնի սցենարիստ Վերա Բլազիից։

Հատկանշական է, որ հաստատված սցենարը դեռեւս չունի ռեժիսոր, ինչպես նաեւ հայտնի չէ ֆիլմի ավարտի ժամկետը, սակայն Warner Bros.-ը բանակցություններ է վարում Փիթի հետ։

Նշենք, որ Deadline-ը «Պոնտոս Պիղատոսի» վերաբերյալ բարձր կարծիքի է, եւ համարում է, որ այն կընդգրկվի հաջողված ֆիլմերի շարքում։

Հայտնի է, որ կինոնկարը Պոնտոս Պիղատոսի կյանքի եւ ռազմական ու քաղաքական կարիերայի մասին է։ Ֆիլմը կեզրափակվի Պիղատոսի՝ Հիսուս Քրիստոսի նկատմամբ կայացրած վճռով։



© NEWS.am STYLE