System of a Down-ի բաս կիթառահար. «Հաճելի է լինել հայրենիքում»

18:23   21 ապրիլի, 2015

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան են ժամանել աշխարհահռչակ System of a Down խմբի երկու անդամները՝ Սերժ Թանկյանն ու Ջոն Դոլմայանը։ Հայտնի ռոք խմբի անդամներին դիմավորելու են եկել բազմաթիվ երկրպագուներ՝ Հայաստանի դրոշներով եւ «Welcome Home» գրությամբ պաստառներով։

Հավանաբար խմբի մյուս անդամները նույնպես արդեն ժամանել են Երեւան, քանի որ խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանը Facebook-յան իր էջում նոր լուսանկար է հրապարակել եւ գրել. «Հաճելի է լինել հայրենիքում»։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ի երեկոյան խումբը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացօթյա համերգ է տալու Հանրապետության հրապարակում իր Wake up the souls համերգային շրջագայության շրջանակում։



© NEWS.am STYLE