System of a Down խմբի բաս կիթառահարին դիմավորեցին հարազատներն ու երկրպագուները

19:24   21 ապրիլի, 2015

Քիչ առաջ Հայաստան ժամանեց System of a Down խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանը։

NEWS.am STYLE-ի թղթակիցը հաղորդում է, որ նրան դիմավորելու էին գնացել ոչ միայն երկրպագուներ, այլեւ Հայաստանում բնակվող նրա երկու մորաքույրների ընտանիքները։ Շավոն շատ ջերմ շփվեց երկրպագուների, բոլորի հետ լուսանկարվեց, խոստացավ նրանց կրկին հանդիպել։

«Ես շատ ուրախ եմ եւ հպարտ, որ Հայաստանում եմ»,- ասաց բաս կիթառահարը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր՝ ապրիլի 21-ին, «Զվարթնոց» օդանավակայան են ժամանել System of a Down խմբի երկու անդամները՝ Սերժ Թանկյանն ու Ջոն Դոլմայանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ի երեկոյան խումբը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացօթյա համերգ է տալու Հանրապետության հրապարակում իր Wake up the souls համերգային շրջագայության շրջանակում։



© NEWS.am STYLE