«Մարիոթի» բակը կրկին մարդաշատ է. System of a Down-ի երկրպագուները հյուրանոցից չեն հեռանում

20:40   21 ապրիլի, 2015

«Մարիոթ» հյուրանոցի բակն այսօր կրկին մարդաշատ էր։ System of a Down խմբի երկրպագուները սպասում էին իրենց կուռքերին։ Նշենք, որ խմբի անդամները այսօր Մոսկվայից Հայաստան ժամանեցին տարբեր չվերթներով։ Առաջինը ժամանեցին վոկալիստ Սերժ Թանկյանն ու թմբկահար Ջոն Դոլմայանը, մի քանի ժամ անց՝ բաս կիթառահար Շավո Օդաջյանը։

Հյուրանոցում երկրպագուները կարողացան շփվել միայն Ջոն Դոլմայանի հետ, նրանից ինքնագրեր վերցրեցին  եւ լուսանկարվեցին։ Շավո Օդաջյանը հյուրանոց մտավ հետնամուտքով՝ խուսափելով երկրպագուներից։ Բայց րոպեներ անց կիթառահարն իր երկրպագուներին ողջունեց հյուրանոցի պատուհանից։

NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում երկրպագուները ասում էին, որ շատ ոգեւորված են, եւ չեն հավատում, որ իրենց կուռքերին հանդիպել են իրականում։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ի երեկոյան խումբը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացօթյա համերգ է տալու Հանրապետության հրապարակում իր Wake up the Souls համերգային շրջագայության շրջանակում։



© NEWS.am STYLE