System of a Down-ի կիթառահար Դարոն Մալաքյանը հանդիպեց հյուրանոցի առջեւ հավաքված երկրպագուներին

22:57   21 ապրիլի, 2015

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, System of a Down-ի անդամները ժամանել են Երեւան: Մի քանի ժամ շարունակ «Մարիոթ» հյուրանոցի տարածքը, որտեղ հյուրընկալվել են ամերիկահայ երաժիշտները, մարդաշատ էր: Երկրպագուները սպասում էին իրենց սիրելի կուռքերին: Վերջապես նրանցից մեկը՝ կիթառահար Դարոն Մալաքյանը, դուրս եկավ, մոտեցավ երկրպագուներին, լուսանկարվեց նրանց հետ եւ ինքնագրեր բաժանեց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE