Շավո Օդաջյան. «Սիրում եմ իմ ազգը»

10:01   22 ապրիլի, 2015

Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբն ամբողջական կազմով արդեն Հայաստանում է։ Խմբի անդամները երեկ շփվել ու լուսանկարվել են իրենց երկրպագուների հետ, ովքեր հավաքվել էին «Marriott» հյուրանոցի դիմաց։

Բաս կիթառահար Շավո Օդաջյանը Facebook-յան իր էջում նոր հոլովակ է տեղադրել, որը նա նկարահանել է հյուրանոցի իր համարի սենյակից, եւ գրել՝ «Սիրում եմ իմ ազգը»։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ի երեկոյան խումբը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացօթյա համերգ է տալու Հանրապետության հրապարակում իր Wake up the souls համերգային շրջագայության շրջանակում։



© NEWS.am STYLE