Ամերիկյան հայտնի դերասանուհին փորձել է ծաղրել Քիմ Քարդաշյանին

11:33   22 ապրիլի, 2015

Երեկ Նյու Յորքում կայացել է Time Magazine-ի կազմակերպած «Time 100» շքեղ երեկույթը։

Իհարկե, բոլորի ուշադրությունը գրավել են աշխարհի ամենաազդեցիկ զույգ համարվող Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ոեսթը։


Մինչ Քիմն ու Քանիեն լուսանկարվում էին բազմաթիվ տեսախցիկների առաջ, անսպասելիորեն հայտնվել է ամերիկյան դերասանուհի, պրոդյուսեր Էմի Շումերը։

33-ամյա դերասանուհին որոշել է ծաղրել Քիմին եւ չգիտես ինչու՝ ընկել է հատակին ու սկսել սողալ հայտնի զույգի դիմաց։ Թե ինչ էր ցանկանում սրանով ակնարկել դերասանուհին, դեռ հայտնի չէ։

 

Աղբյուրը՝ Just Jared

Լուսանկարները՝ AFP,Getty



© NEWS.am STYLE