09:20 23 ապրիլի, 2015Մայիսի վերջին Լիդա տատիկի պատմությունը ցնցել էր համացանցը։ Լիդիա Իվանովնան մոսկովյան մետրոյի կայաններից մեկում սիրո խոստովանություն էր արել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին։ Այնուհետեւ հայտնի էր դարձել, որ Ազնավուրը պատրաստ է ծանոթանալ ու խոսել Լիդա տատիկի հետ։ Երեկ երեկոյան Շառլ Ազնավուրի՝ Մոսկվայում կայացած համերգից հետո շանսոնյեն կատարել է իր խոստումը։
«Комсомольская Правда»-ն տեղեկացրել է, որ Լիդիա Իվանովնան զարմացել է՝ իմանալով Ազնավուրի հետ հանդիպելու մասին։ Սկզբում տատիկը մերժել է ներկա լինել տաղանդավոր երաժշտի համերգին, սակայն Ազնավուրի հանդեպ իր ունեցած մեծ սերը ի վերջո հաղթել է։ Չորեքշաբթի երեկոյան կայացած համերգին Լիդիա Իվանովնան դահլիճում նստած վայելել է մեծն շանսոնյեի կատարումները, իսկ համերգից հետո ետնաբեմում հանդիպել ու խոսել է Ազնավուրի հետ։
