System of a Down-ի համերգին եկել են Ռուսաստանից, Ուկրաինայից, Իրանից եւ Վրաստանից (տեսանյութ)

18:32   23 ապրիլի, 2015

System of a Down-ի երեւանյան համերգին մասնակցելու համար Հայաստան են ժամանել մեծ թվով երկրպագուներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Իրանից եւ Վրաստանից։ NEWS.am STYLE-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները երկրպագուներին արդեն թույլատրում են մտնել հրապարակ, սակայն բոլորի հագուստը եւ պայուսակները ստուգելուց հետո։


«Մենք երկար ճանապարհ ենք անցել ու հատուկ այստեղ ենք եկել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ System of a Down-ի համերգին ներկա գտնվելու համար։ Մենք եկել ենք մեքենայով, ինչի համար մեզանից երկու օր է պահանջվել, եւ մենք System of a Down-ի շատ մեծ երկրպագուներ ենք»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց իրանցի մի երիտասարդ։
Երկրպագուների մի մասը համերգին ներկա գտնվելու համար Շահումյանի հրապարակում սպասում էին դեռ կեսօրից։ Մեր թղթակցի հաղորդմամբ, հրապարակն արդեն գրեթե ազատ տեղ չկա։ 
Ավելի վաղ NEWS.am STYLEտեսանյութով ներկայացրել էր ռոք խմբի փորձը բացօթյա համերգից առաջ։ 
Նշենք, որ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է միայն Շահումյան հրապարակից՝ Վազգեն Սարգսյան փողոցով, անվտանգության գոտիներն անցնելուց հետո: Համերգի մասնակիցները հրապարակից կարող են դուրս գալ միայն Ամիրյան փողոցի եւ Տիգրան Մեծ պողոտայի հատվածներից: Աբովյան  եւ Նալբանդյան փողոցներով քաղաքացիների մուտքն ու ելքն արգելվում է: Համերգի մասնակիցների թիվը սահմանափակ է։


© NEWS.am STYLE