System of a Down-ի համերգը` Հանրապետության հրապարակում (ֆոտո)

20:26   23 ապրիլի, 2015

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում մեկնարկեց System of a Down-ի համերգը:

Նշենք, որ Երեւանում այս պահին անձրեւ է տեղում։ Հանրապետության հրապարակն ու հարակից փողոցները լեփ-լեցուն են։ Համերգից մի քանի ժամ առաջ արդեն հրապարակում ազատ տեղ չկար։

Հիշեցնենք, որ հայտնի ռոք խմբի երեւանյան համերգը կազմակերպվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում:




© NEWS.am STYLE