Սերժ Թանկյան. «Սա ամենահզոր շոուն էր»

13:07   24 ապրիլի, 2015

Երեկ Երեւանում տեղի է ունեցել աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի խելահեղ համերգը:

Հանրապետության հրապարակում կայացած համերգին ներկա էին հազարավոր երկրպագուներ, ովքեր 2 ժամ շարունակ վայելում էին իրենց սիրելի երաժիշտների կատարումները՝ չնայած եղանակային վատ պայմաններին եւ հորդառատ անձրեւին:

Համերգից հետո խմբի անդամ Սերժ Թանկյանը նոր գրառում է կատարել Instgram-ի իր էջում.

«Մենք հենց նոր ամենահզոր շոուն ներկայացրեցինք Երեւանում, Հայաստանում»:



© NEWS.am STYLE