Յոթ խորամանկություն, որոնք կօգնեն նիհարելու հարցում

21:15   29 ապրիլի, 2015

Առաջարկում ենք ընթերցել այն յոթ խորամանկությունների մասին, որոնք կօգնեն ձեզ նիհարել։

 1.    Փոքր սպասք

Կան մարդիկ, ովքեր ունեն մի վատ սովորություն՝ պետք է մինչեւ վերջ ուտեն, քանի որ դատարկ ափսեն «հուշում է», որ նա արդեն հագեցել է։ Ուստի, այս պարագայում կարելի է փոքր սպասք օգտագործել, հետեւաբար փոքր չափաբաժնով սնվել։

2.    Փոքր կտորներ

Լինում են դեպքեր, երբ չես կարողանում դիմակայել այս կամ այն ուտեստի գայթակղությանը եւ անպայման ցանկանում ես փորձել այն։ Հետեւաբար, ավելորդ կալորիաներից խուսափելու եւ ցանկությունը բավարարելու համար կարելի է գնել կամ ուտել փոքր կտորներով կամ չափաբաժնով սնունդ։

3.    Ուտում ենք այն, ինչ տեսնում ենք  

Երբ համեղ ուտեստները, քաղցրավենիքը աչքի առաջ է, այն ուտելու ցանկությունն ավելի է  մեծանում։ Ուստի, ավելորդ կիլոգրամներ չկուտակելու համար կարելի է ուտեստները դարակներում կամ աչքի չընկնող վայրերում պահել։

4. Ուտում ենք այն, ինչ հարմար է

Հավանաբար շատ քչերն են պատրաստ հանուն իրենց ուտելու ցանկությունը բավարարելու երկար ու դժվար ուտեստներ պատրաստել։ Այս դեպքում բոլորն էլ նախընտրում են արագ սնունդը։ Հետեւաբար, տանը արագ պատրաստվող մթերք մի պահեք, այլ լվացեք ու սառնարանում թարմ միրգ եւ բաջարեղեն ունեցեք։

5. Ծավալի խաբկանք

Եթե ուտեստը մեծ ծավալ է զբաղեցնում, օրգանիզմն ավելի արագ է հագենում։ Դրա վառ օրինակը ապուրներն են։ Դրանք մեծ ծավալ ունեն, բայց հիմնականը հեղուկ զանգվածն է։

6. Դանդաղ ուտելու  

Հոգեբանական մի շարք փորձարկումներ ցույց են տվել, որ ով արագ ու աննկատ է սնվում, ավելի շատ է ուտում։ Ուստի, ամեն ինչ պետք է անել դանդաղ, զգույշ. սկզբում պետք է սպասքը շարել, ընթացքում սնունդը երկար ծամել, իսկ ուտելուց հետո միանգամից չհավաքել սեղանը։

7. Վայելեք ուտեստի ամեն պատառը

Համադամասեր լինելը վնասակար չէ առողջության կամ կազմվածքի համար։ Վայելելով ձեր կերած ամեն մի պատառը՝ դուք ավելի արագ եք հագենում, քան եթե առանց երկար ծամելու ուտեք։ Առաջին հերթին կարելի է հիանալ ուտեստի տեսքով, հետո դանդաղ եւ վայելելով ուտել առաջին պատառը... սա շատ կարեւոր է։

 

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE