Տասը իմաստուն խորհուրդ կանանց համար

22:13   4 մայիսի, 2015

Ներկայացնում ենք տասը իմաստուն խորհուրդ, որոնց պետք է հետեւի իմաստուն կինը՝ տհաճ իրավիճակներում չհայտնվելու համար։  Իսկական կինը կարողանում է համատեղել եւ ընտանիքը, եւ աշխատանքը, եւ կարիերան, եւ այս ամենից բացի, նա միշտ մնում է խելացի, գեղեցիկ, խնամված ու գրավիչ։ Իսկ ինչպե՞ս։

Այսպիսով,

Որքան էլ հաճելի երեկույթ լինի, իմաստուն կինն արթնանում է իր ննջասենյակում, իր անկողնու մեջ։

Խնձորի եւ թխվածքաբլիթի փոխարեն նա մեկ բաժակ ջուր է նախընտրում։

Եթե նա կանգնած է ընտրություն առաջ՝ քնել, թե սափրել ու հարդարել ոտքեր, ուրեմն նա կընտրի քնելը, քանի որ չսափրված ու չհարդարված ոտքերը կարելի է թաքցնել, իսկ դեմքի հոգնածությունն ու տխուր տրամադրությունը՝ ոչ։

Ճամփորդել. իմաստուն կինն օգատգործում է  բոլոր հնարավոր տարբերակները եւ ժամանակ գտնում ճամփորդելու համար։

Իմաստուն կինը այս կամ այն իրավիճակին գնահատական տալուց առաջ հարց է տալիս իրեն՝ «Իսկ սա ի՞մ խնդիրն է»։ Եթե ոչ, նա լռում ու շարունակում է իր աշխատանքը։

Նա գիտի, որ ոչ ադեկվատ մարդկանց համար նյարդեր եւ ժամանակ ծախսում են միայն բժիշկները, ովքեր գումար են ստանում դրա դիմաց։ 

Իմաստուն կինը կրքոտ սիրավեպի եւ գումար վաստակելու ընտրության առաջ կանգնելիս նախընտրում է երկրորդը։

Վիճաբանության ժամանակ նա պարզապես կասի «ինչպես կասես»՝ իր նյարդերն ու ժամանակը խնայելու համար։

Իմաստուն կինը «ճանաչում է» իր մարմինը եւ ինքնուրույն ավելի լավ է այն խնամում, քան սպա-սրահում։

Ոչ մի տղամարդ չարժե, որպեսզի իամստուն կինը հանուն նրա տանջվի եւ անհարմար կոշիկներ հագնի։

 

Աղբյուրը՝ Creu.ru



© NEWS.am STYLE