Ինչպես խնամել կոշտացած ձեռքերը

20:12   1 մայիսի, 2015

Շատ ամսագրեր գարնան գալուն պես սկսում են խորհուրդ տալ կանանց, որ պետք է խնամել ոչ միայն դեմքի մաշկը, այլեւ ձեռքերը։ Ինչու՞։ Հավանաբար նկատել եք, որ ձմռան ցրտից հետո գարնանը ձեռքի մաշկն ավելի զգայուն ու նուրբ է դառնում, ավելի հաճախ է կոշտանում, ճաքճքում եւ այլն։ Եթե դուք նույնպես կանգնել եք այս խնդրի առաջ, ուրեմն առաջարկում են կիրառել հետեւյալ մեթոդը՝ պարաֆինաթերապիա։

Պարաֆինաթերապիան կարելի է անել տանը, քանի որ այն բավականին հեշտ է ու պարզ։  Ի դեպ, գեղեցկության սրահներում սա բավականին թանկարժեք պրոցեդուրա է։

Այսպիսով, ձեզ անհարժեշտ է 1կգ չափով մաքուր պարաֆին, որը պետք է հալեցնել։ Մինչեւ պրոցեդուրայի սկսելը անհրաժեշտ է ձեռքերը դնել տաք ջրի մեջ, այնուհետեւ սկրաբ քսել։ Մի քանի րոպե հետո սկրաբը պետք է լվանալ ու ձեռքերին բարձր յուղայնություն ունեցող կրեմ քսել։ Հաջորդիվ հարկավոր է ձեռքերին հալված պարաֆին կաթեցնել։ Պարաֆինի զանգվածը պետք է ծածկի ձեռքի ամբողջ մակերեսը։ Ուշադրություն, չպետք է թույլ տալ, որ այն այրի ձեռքի մաշկը։

Այնուհետեւ պետք է ձեռնոց հագնել կամ սրբիչով փաթաթել ու 15 րոպե անց լվանալ պարաֆինը։ Նշենք, որ գործընթացը բավականին հաճելի է, իսկ արդյունքն ակնհայտ ու գոհացնող։

 

Աղբյուրը՝ Otvetin

 



© NEWS.am STYLE