Համբույրի յոթ առավելություն

23:13   2 մայիսի, 2015

Համբուրվելը ոչ միայն սիրո դրսեւորում է, այլեւ հաճելի ու օգտակար երեւույթ։ Հաճախ համբուրվող մարդիկ 12 տարով ավելի երկար են ապրում։ Բժիշկների հավաստմամբ՝ համբույրը «դրախտային հաճույք» է, եւ կարող է  օգնել հիվանդությունների դեմ պայքարելու հարցում։

Եվ այսպիսով, որո՞նք են համբույրի առավելությունները։

Խթանում է սրտի աշխատանքը։ Սիրտը մեկ րոպեում 110 անգամ է բաբախում։

Թոքերի հիանալի մարզում։ Թոքերը սկսում են ավելի շատ աշխատել՝ 60 շունչ 20-ի փոխարեն։ Սա կարող է օգնել թոքերի հիվանդության դեպքում։  

Հիանալի միջոց կարիեսի եւ պարադոնտոզի դեմ։ Համբույրը խթանում է թքարտադրությունը։ Համբույրը նաեւ մերսում է լնդերը։

Պայքար սթրեսի դեմ. համբույրը սպանում է «սթրեսի հորմոնները»։

Հիանալի մարզում դեմքի համար. համբուրվելիս կարգավորվում է դեմքի արյան շրջանառությունը։ 

Համբույրը ցավազրկող ազդեցություն ունի. Համբույրի ժամանակ էնդորֆին հորմոն է արտադրվում, ինչը օգնում է գլխացավի ու ատամնացավի դեպքում։

Համբույրը հիանալի մարզում է. յուրաքանչյուր համբույր օգնում է այրել 12 կալորիա։ Օրական երեք համբույր եւ կարելի է մոռանալ ավելորդ քաշի մասին։

 

Աղբյուրը՝ Creu.ru

 



© NEWS.am STYLE