14:37 29 ապրիլի, 2015Քիմ Քարդաշյանը պատմել է եղբոր՝ Ռոբերտ Քարդաշյանի դեպրեսիվ վիճակի մասին։ Օրեր առաջ Քիմը հարցազրույց է տվել NBC հեռուստաընկերությանը, որտեղ նա հիմնականում խոսել է խորթ հոր՝ Բրյուս Ջեների մասին, սակայն չի մոռացել նաեւ եղբորը, ով ավելորդ քաշի խնդիր ունի եւ այժմ նրա մոտ դեպրեսիոն շրջան է։

«Ես գիտեմ, որ Ռոբերտը հարմարավետ չի զգում իր մարմնում։ Այժմ նրա կյանքում շատ դժվար շրջան է։ Նա աշխատում է իր վրա։ Չեմ կարծում, որ խնդիրը մեր ընտանիքի հանդեպ առկա մեծ ուշադրությունն է։ Պարզապես կան բաներ, որոնք ազդում են նրա վրա։ Սա կարող է պայմանավորված լինել մեր հայրիկի մահով կամ Քլոեի եւ Լամարի ամուսնական խնդիրներով։ Այժմ բոլորս անհանգստանում ենք նրա համար եւ հասկանում, որ այժմ նրան հանգիստ է հարկավոր»,- նշել է Քիմը։
Աղբյուրը՝ Daily Mail