15:42 29 ապրիլի, 2015Չորս «Գրեմիի» արժանացած հայտնի երգիչ Սեմ Սմիթը ձայնի խնդիրների պատճառով չեղյալ է հայտարարել Ավստրալիայում կայանալիք իր համերգը, տեղեկացրել է Mirror-ը։
«Ես շատ հուսահատված եմ, բայց պետք է ասեմ ավստրալացի իմ երկրպագուներին, որ չեղյալ եմ հայտարարել իմ մենահամերգը։ Երեկ Սիդնեյում կայացած համերգից հետո ձայնալարերիս հատվածում արյունահոսություն է սկսվել, եւ բժիշկները խորհուրդ են տվել, որ անպայման դադար առնեմ ու հանգստանամ։ Հակառակ դեպքում միգուցե լուրջ առողջական խնդիրների առաջ կկանգնեմ։ Շատ եմ ցավում այն երկրպագուների համար, ովքեր գնել են տոմսերը՝ իմ համերգին ներկա լինելու համար»,- Instagram-ում գրել է Սմիթը։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ համերգը կկայանա 2015թ-ի դեկտեմբերին։