Դիտա Ֆոն Տիզը մերկապարի դասեր է տալու

12:40   30 ապրիլի, 2015

Հայտնի պարուհի եւ մոդել Դիտա Ֆոն Տիզը մերկապարի վարպետության դասեր է տալու Canyon Ranch հանգստավայրում, Արիզոնա նահանգ։

Daily Mail-ը տեղեկացրել է, որ հինգ օրյա հանգիստը՝ ներառյալ հյուրանոցային համարը, սնունդը, օդանավակայանից տեղափոխելը, սպա ծառայությունները, մեկ անձի համար կարժենա 5460 դոլար։

 42-ամյա Դիտան ուսանողուհիներին կսովորեցնի ճիշտ շարժվելու արվեստը։ Դասընթացները նախատեսված են հունիսի 8-12-ը։



© NEWS.am STYLE