Լեննի Կրավիցի կիսամերկ դուստրը՝ Flaunt-ի համար

16:02   30 ապրիլի, 2015

Հայտնի երաժիշտ Լեննի Կրավիցի դուստրը՝ դերասանուհի եւ մոդել Զոի Կրավիցը, կիսամերկ նկարահանվել է Flaunt-ի համար։ 26-ամյա գեղեցկուհին խոստովանել է, որ շատ է սիրում հանգստանալ, ուստի նա մշտապես ստիպում է իրեն անել այս կամ այն գործը։

«Ես հանգստի մեծ սիրահար եմ եւ ժամանակ առ ժամանակ ես ինձ ստիպում եմ ինչ-որ բան անել, ակտիվ լինել։ Ես սիրում եմ ինքս ինձ ստիպելը»։


Նշենք, որ աղջիկը վերջերս նկարահանվել է «Mad Max: Fury Road» ֆիլմում, որի  համաշխարհային պրեմիերան նախատեսված է մայիսի 13-ին։

Դերասանուհին, ով ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսներից մեկին, պատմել է այն դժվարությունների մասին, որոնք նա ստիպված է եղել հաղթահարել. «Դու քեզ մի մեծ մեքենայի մասնիկ ես զգում։ Ես դեռ երբեք նման դեր չէի մարմնավորել»։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE