Հայ հանդիսատեսը երաժշտական բարձր ճաշակ ունի. Թավիջյան եղբայրներ

15:53   30 ապրիլի, 2015

Մակեդոնիայում հայտնի ջազ երաժիշտներ Գարո եւ Դիրան Թավիջյանները Երեւանում են: Հայ եղբայրների գլխավորած տրիոն պատրաստվում է այսօր` ապրիլի 30-ին, Ջազի միջազգային օրը ելույթ ունենալ Կասկադի հարակից տարածքում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երաժիշները կիսվեցին Հայաստան այցի, իրենց արմատների եւ ապագա ծրագրերի մասին:

Եղբայրներն արդեն երկրորդ անգամ եմ Հայաստանում: Առաջին անգամ նրանք այտեղ են եղել 2 տարի առաջ` մասնակցելով հայական ջազի 75-ամյակի միջոցառումներին: Նրանք հիշում են, թե որքան տպավորված են եղել, որքան են ազդվել Ծիծեռանակաբերդի հուշահամալիր այցից եւ Հայոց Ցեղասպանության պատմության մանրամասներին ծանոթանալուց:

 

Իր խոսքում Գարո Թավիջյանն ափսոսանք հայտնեց, որ հայերեն չեն խոսում, սակայն նրանք աշխատում են այդ ուղղությամբ. արդեն 200-ից ավելի հայերեն բառ գիտեն: Եղբայրներն իրենց երեւանյան համերգի ժամանակ հեղինակային երգ կնվագեն` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Դիրան Թավիջյանն էլ նշեց, որ հայերը երաժշտական բարձր ճաշակ ունեն:

Ապագայում Թավիջյանները պատրաստվում են կոմիտասյան մշակումներ ներկայացնել:

 

Խմբի երրորդ անդամ Գորան Գեշովսկին, ով ազգությամբ հայ չէ, տպավորված է հայերի հյուրասիրությունից եւ իրեն հայերի մի մասնիկն է զգում: Նա նույնպես երկրորդ անգամ է Հայաստանում եւ հպարտ է` այստեղ լինելով:

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE