Քաղաքը Ջազ է լսում. (տեսանյութ, ֆոտոռեպորտաժ)

22:25   30 ապրիլի, 2015

Այսօր` ապրիլի 30-ին, աշխարհը տոնում է Ջազի միջազգային օրը: Արդեն չորրորդ տարին անընդմեջ Երեւանը միանում է համաշխարհային տոնին` մայրաքաղաք բերելով ջազային հայտնի բենդեր ու երաժիշտներ: Այս տարին էլ բացառություն չէ: Հատուկ Ջազի օրվան նվիրված համերգին մասնակցելու համար Մակեդոնիայից Հայաստան են ժամանել հայ ջազ երաժիշտներ Թավիջյան եղբայրներն իրենց տրիոյով:

Կասկադի հարակից տարածքում այսօր կազմակերպված համերգին մասնակցում էին նաեւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Արմեն Թութունջյանը, Վահագն Հայրապետյանը, Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը, Հայաստանի պետական ջազ-նվագախումբը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, եւ այլք:

Մանրամասները` NEWS.am STYLE-ի տեսանյութում եւ ֆոտոռեպորտաժում:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի




© NEWS.am STYLE