11:13 1 մայիսի, 2015Ա՜խ, այս հարսանիքները...
45-ամյա Ջենիֆեր Լոպեսը մտադիր է ամուսնանալ 28-ամյա պարող Կասպեր Սմարթի հետ, հայտնել է Hollywoodlife-ը։

Զույգին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացրել է, որ հարսանիքը նախատեսված է 2015թ-ի դեկտեմբերին, իսկ թե որտեղ՝ զույգը դեռ չի որոշել։ Քննարկվում են Հավայան կղզիներ եւ Պուերտո Ռիկո տարբերակները։

«Լոպեսը համոզված է, որ Կասպերն այն միակ ու անկրկնելի տղամարդն է, ով պետք է լինի իր կողքին։ Ջեյ Լոն իդեալական հարսանիք կազմակերպելու համար ոչինչ չի խնայի։

Նշենք, որ Կասպերի համար այս ամուսնությունը առաջինն է, իսկ Ջենիֆերի համար՝ չորրորդը։ Նախկինում երգչուհին ամուսնացած է եղել Մարկ Էնթոնիի (այս ամուսնությունից նա երկու երեխա ունի), Օհանի Նոայի եւ Քրիս Ջադի հետ։ 2011թ.-ին Լոպեսը սիրային հարաբերություններ է սկսել Կասպեր Սմարթի հետ, սակայն 2014թ զույգը բաժանվել է։ Բայց 2015թ-ին նրանք կրկին վերսկսում են իրենց հարաբերությունները։