Հմայիչ Ջենիֆեր Լոպեսը կատարել է Սելենայի երգերը Billboard Latin Music Awards 2015-ում

13:12   1 մայիսի, 2015

Երեկ Մայամիում կայացել է Billboard Latin Music Awards 2015 մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մրցանակների են արժանացել Էնրիկե Իգլեսիասը, Մարկ Էնթոնին եւ Ռոմեո Սանթոսը եւ ուրիշներ։ Սակայն երեկոն իր գագաթնակետին է հասել Ջեյ Լոյի ելույթի ժամանակ։ Լոպեսը կատարել է հայտնի երգչուհի Սելենայի երգերը (Սելենա Կինտանիլյա-Պերես՝ մեքսիկա-ամերիկյան հայտնի երգչուհի, ով համարվել է «տեխնո ժանրի թագուհի»)։

45-ամյա Ջեյ Լոն կատարել է Como La Flor, Bidi Bidi Bom Bom, Amor Prohibido, I Could Fall In Love, No Me Queda Mas հիթերը։ 

 

 

Աղբյուրը՝ EOnline

Լուսանկարները՝ Just Jared



© NEWS.am STYLE