Քիմ Քարդաշյանը շքեղ հագուստով է ներկայացել Ջիմի Քիմելի շոուին

15:01   1 մայիսի, 2015

Քիմ Քարդաշյանը հյուրընկալվել էր Ջիմի Քիմելի շոուին։ 34-ամյա հայուհին նկարահանումներին հայտնվել է Balmain ապրանքանիշի բավականին շքեղ ու սադրիչ հագուստով։


Քիմը ողջունել է իր երկրպագուներին, խոսել ու լուսանկարվել նրանց հետ։

 

Քիմ Քարդաշյանը պատմել է եղբոր՝ Ռոբերտ Քարդաշյանի դեպրեսիվ վիճակի մասին։ Օրեր առաջ Քիմը հարցազրույց է տվել NBC հեռուստաընկերությանը, որտեղ նա հիմնականում խոսել է խորթ հոր՝ Բրյուս Ջեների մասին, սակայն չի մոռացել նաեւ եղբորը, ով ավելորդ քաշի խնդիր ունի եւ այժմ նրա մոտ դեպրեսիոն շրջան է։

 

 

Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE