Համացանցում է հայտվել «Լեգենդը» քրեական դրամայի առաջին թրեյլերը

17:18   1 մայիսի, 2015

Երեկ StudioCanal ընկերության Youtube-ի ալիքում տեղադրվել է «Լեգենդը» քրեական դրամայի առաջին թրեյլերը։ Թոմ Հարդիի, Էմիլի Բրաունինգի, Թերոն Էնդերթոնի եւ Դեւիս Թյուլիսի մասնակցությամբ ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2015թ-ի սեպտեմբերի 11-ին։

Նշենք, որ ֆիլմում Թոմ Հարդին երկու կերպար է մարմանվորում՝ երկվորյակներ Ռոնալդ եւ Ռեջինալդ Քրեյերին, ովքեր նախորդ դարի 50-60-ականներին Մեծ Բրիտանիայում  գլխավորել են ամենամեծ հանցավոր խումբը եւ վերահսկել լոնդոնյան Իսթ-էնդը։ Սակայն 1969թ-ին հանցագործներին ցմահ դատապարտում են։ Այժմ Քրեյ եղբայրները մահացած են։ 



© NEWS.am STYLE