Սխալներ, որոնք թույլ ենք տալիս դիետաներ պահելու ընթացքում

20:21   9 մայիսի, 2015

Դիետաներ պահելու ընթացքում նույնիսկ ամենափոքր սխալը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել։ Եթե նկատել եք, որ դիետաները ձեզ օգուտ չեն տալիս, կամ ձեր ավելորդ կիլոգարաները սկզբում անհետացել, բայց հետո միանգամից վերականգնվել են, ուրեմն սխալներ եք թույլ տվել։

Առաջին հերթին պետք է ճիշտ սննդակարգի հետեւել։ Օրինակ, եթե դիետա պահելու ընթացքում դուք օրվա ընթացքում սնվում եք մեկ կամ երկու անգամ, ձեր օրգանիզմը սթրեսի է ենթարկվում։ Արդյունքում, դուք ոչ թե կորցնում, այլ ձեռք եք բերում եւս մի քանի ավելորդ կիլոգրամ։ Հետեւաբար, պետք է հաճախ սնվել, բայց քիչ չափաբաժիններով։

Ամենատարածված սխալներից  է նաեւ այն, որ մարդիկ դիետա պահելու ընթացքում իրենց սննդակարգում ընդհանրապես յուղ չեն ընդգրկում։ Սա կրկին բացասական ազդեցություն է ունենում, իսկ վերջում դուք չեք հասնում ցանկալի արդյունքին։

Խորհուրդ չի տրվում նաեւ միայն մրգերից եւ հատապտուղներից կազմված դիետաներ պահել։

Դիետա պահելու ընթացքում հարկավոր է նաեւ հետեւել ձեր ֆիզիկական ակտիվությանը, գնալ մարզասրահ եւ այլն։ Սակայն պետք չէ ֆիզիկապես ծանրաբեռնվել, քանի որ դա կրկին հակառակ ազդեցությունն է ունենալու։

Եվ ամենամեծ սխալը, որը գրեթե բոլորն են թույլ տալիս։ Չի կարելի շատ կտրուկ դիետա (հատկապես խիստ) սկսել կամ դադարեցնել։

 

Աղբյուրը՝ zdorovieinfo.ru



© NEWS.am STYLE