Vardoui Nazarian բրենդը. Հայկական խաչքարեր ու «Հազարան բլբուլ» (ֆոտո, վիդեո)

21:33   11 հունվարի, 2013

Դիզայներ Վարդուհի Նազարյանը ստեղծագործում է հայրենիքի սահմաններից դուրս, սակայն երբեք չի մոռանում իր արմատները։ Հենց Հայաստանից, նրա բազմադարյա պատմությունից, ավանդույթներից ու մշակույթից է դիզայները ոգեշնչվում՝ հնագույն քաղաքակրթություններից մեկի ժառանգությունն աշխարհին ներկայացնելիս։ Վարդուհի Նազարյանը երեւի թե այն մարդկանցից մեկն է, ում մասին շատ քիչ բան է հայտնի, այդ պատճառով էլ մնացածը ենթադրվում ու լրացվում է երեւակայությամբ. Որտեղի՞ց գումար եւ ով է նրան առաջ տանում։ Դիզայներն ուշադրություն չի դարձնում իրեն հոգնեցրած լուրերին ու բամբասանքներին։ Փոխարենն ուժերն ու էներգիան ուղղորդում է անհրաժեշտ հունով՝ ստեղծելով ռուսական բոմոնդի մոտ հարգի անհավանական մոդելներ։

Հետաքրքիր է, որ Վարդուհի Նազարյանի առաջին հավաքածուն բացարձակ նոր բառ էր նորաձեւության արյունաբերության մեջ։ Նրա հավաքածուի մեջ հանդիսատեսը տեսել է Միջնադարի հայկական ճարտարապետության տարրեր։

«Կարծում եմ՝ ֆոլկլորը որպես այդպիսին, չի կարող այսօրվա նորաձեւության մաս լինել։ Միանգամայն այլ է դրա օգտագործումը որոշ տարրերում։ Վստահ եմ, որ ազգային տարրերը, ավելի ճիշտ դրանց գրագետ օգտագործումը շատ արդիական են գլոբալիզացիայի դարաշրջանում։ Չէ՞ որ ազգային տարրերն ամեն ինչում կարողեն լինել. գույներում, գեղարվեստում, գրաֆիկայում, ճարտարապետության մեջ։ Այս ամենը մեր ոգեշնչման հզոր ակունքներ են», - իր հարցազրույցներից մեկում հայտարարել է Վարդուհին։

Հետաքրքիր է նաեւ Vardoui Nazarian բրենդի լոգոտիպը. հայկական առասպելների թռչունը՝ «հազարան բլբուլը», ում երգից ծաղկում են հնագույն լեռներն ու շուրջն ամեն ինչ հեքիաթի է վերածվում։

Վարդուհի Նազարյանի մոդելների գունային գաման առավելագույնս մոտ է գարնանային բարձրադիր լեռների բնական երանգներին։ Նա հավատում է, որ աշխարհին բարին տալու համար անհրաժեշտ է դրական միջավայր մշակել։ Նա կարծում է, որ ստեղծագործելուց բացի ինքն ընդունակ չէ այլ բանի։

Իր մեկ այլ հարցազրույցում դիզայները նշել է. «Եթե կարողանայի՝ կհիմնավորվեի Երեւանում։ Այնտեղ իմ հայրենիքն է, ոգեշնչման ակունքներս, հրաշալի ճարտարապետություն, ամենամաքուր օդն ու ամենաբարի մարդիկ են։ Հաճախ եմ այնտեղ լինում։ Ապագայում երազում եմ Հայաստանում ստեղծել իմ կենտրոնական ստուդիան ու արտադրությունը, սակայն դա հնարավոր կլինի միայն այն պայմանով, որ իմ հագուստը վաճառվի ողջ աշխարհում»։

Դե ինչ, սպասենք նոր տպավորությունների հայկական ամենայուրօրինակ դիզայներից։



© NEWS.am STYLE