Սիրախաղի արվեստը

23:13   8 մայիսի, 2015

Անկասկած, շատերն են մտածել մեր կյանքում սիրախաղի դերի ու նշանակության մասին։ Չէ որ ցանկացած կին-տղամարդ հարաբերություն սկսվում է հենց սիրախաղից։ Ի դեպ, սիրախաղը բարձրացնում է տրամադրությունը եւ հուշում, որ դու ցանկալի ես։

Գրավիչ հայացք, հրապուրիչ ժպիտ... այս ամենը բավականին հեշտ ու պարզ երեույթներ են թվում, սակայն իրականում ոչ բոլորն են կարողանում այդպես հեշտությամբ գրավել հակառակ սեռի ներկայացուցիչներին։ Այսպիսով, ներկայացնում ենք սիրախաղի արվեստին տիրապետելու գաղտնիքները։

Ինչից սկսել

 Առաջին հերթին պետք  է մոռանալ ինքնաքննադատության մասին եւ չմտածել՝ «իմ տարիքին սազական քայլ չէ» կամ «ես շատ գեր ու տհաճ անձնավորություն եմ» արտահայտությունները։ Հմայիչ է նա, ով ինքնավստահ է ու սիրում է ռիսկի դիմել։ Սիրախաղը պետք է սկսել ճիշտ ու գեղեցիկ խոսքերից եւ գրավիչ հայացքներից։

Ինչպես շարունակել

Ավելի պարզ եղիր։ Առաջին նախադասությունը չպետք է պերճախոս ու յուրօրինակ արտահայտություն լինի։ Կարելի է խոսել տվյալ պահի, իրադարձության, միջոցառման, տեղի, հետաքրքրությունների մասին։ Օրինակ, «Ձեզ դուր է գալիս այս երաժշտությունը» կարող է հաճելի զրույցի սկիզբ լինել, որի ընթացքում չպետք է մոռանալ ժպիտի եւ կրակոտ հայացքների մասին։

Իսկ եթե արդյունքը գոհացնող չէ

Պետք չէ հուսահատվել, եթե ձեր ժպիտը ներգործություն չի ունենում, կամ խոսակցությունը երկար չի շարունակվում։ Միգուցե, նա ատամնացավ ունի, կամ ինչ-որ խնդիր անհանգստացնում է նրան։

Իսկ եթե ձեր համառությունը ոչ մի արդյունք չի տալիս, ուրեմն հարկավոր է դադարել ժպտալ, ասել՝ «ուրախ էի ծանոթության համար, բայց շտապում եմ» եւ հեռանալ։  Դուք ավելի հաճելի զրուցակցի եք արժանի։

Ամեն ինչ կստացվի

Հոգեբանները կարծում են, որ պետք է ավելի շատ սիրախաղեր սկսել, որպեսզի բարձրանա ինքնագնահատականը եւ մեծանա փորձն այս հարցում։ Սա նաեւ կօգնի ճանաչել մարդկանց եւ գնահատել նրանց առավելություններն ու թերությունները։

 

 

 

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE