«Genealogy»-ի անդամների հանդիպումը ԵՊԼՀ ուսանողների հետ (ֆոտո)

14:25   4 մայիսի, 2015

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող` «Genealogy» խմբի անդամներն այսօր հանդիպում ունեցան Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողների հետ։ Հանդիպմանը ներկա չէր միայն Ամերիկա աշխարհամասը ներկայացնող Թամար Կապրելյանը։


«Genealogy»-ի մյուս անդամները՝ Ինգա Արշակյանը (Հայաստան), Վահե Թիլբյանը (Աֆրիկա), Եսայի Ալթունյանը (Եվրոպա), Ստեֆանի Թոփալյանը (Ասիա) եւ Մերի- Ջին Օ' Դոհերթի Վասմաթզյանը (Ավստրալիա) ԵՊԼՀ ուսանողների հետ խոսեցին նախագծում իրենց մասնակցության, ունեցած դժվարությունների, արամտների, Հայաստանից ստացած տպավորությունների եւ մրցույթում իրենց առաջիկա ելույթի մասին, ինչպես նաեւ պատասխանեցին ուսանողների հարցերին։

Մերի- Ջին Օ' Դոհերթի Վասմաթզյանը նշեց, որ նա իր ընտանիքում առաջինն է, ով այցելում է պատմական Հայրենիք։ «Ես ունեմ երկու եղբայր, եւ նրանք ինձ շատ են նախանձում, որ հիմա այստեղ եմ»,-նշեց օպերային երգչուհին։ Ստեֆանի Թոփալյանն էր հավելեց, որ Հայաստան այցն իր «պետք է անել»-ների ցուցակի առաջին տեղում է եղել։


Ստեֆանին հաճելիորեն զարմացավ, երբ ուսանողուհիներից մեկն իրեն ճապոներենով հարց ուղղեց. «Երբեք չէի մտածի, որ Հայաստանում ճապոներեն կխոսեմ»,-ասաց նա՝ նշելով, որ ինքն էլ հայերեն բառեր գիտի, օրինակ՝ «պաչիկներ»։

Հանդիպմանը ներկա էր նաեւ «Եվրատեսիլ-2015» մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, ով, խոսելով, մրցույթում «Genealogy»-ի ելույթի եւ բեմադրության մասին, ասաց, որ մեր մասնակիցները լինելու են ազգային տարրերով հագուստով։

Վերջում «Genealogy»-ի անդամները երգ կատարեցին ԵՊԼՀ ուսանողների համար, որի տեսանյութը կներկայացնենք քիչ ուշ։

Շուշան Շատիկյան




© NEWS.am STYLE