Սթելա Մաքքարթնին ակնոցի շրջանակ է թողարկում

19:48   9 հունվարի, 2013

Հանրահայտ բրիտանացի դիզայներ Սթելա Մաքքարթնին մտադիր է թողարկել ակնոցի ոճային շրջանակներ։ Ըստ «КМ.ru»-ի, դրանց արտադրությամբ կզբաղվի Luxottica ընկերությունը։ Ըստ եղած տեղեկության, նախատեսված հինգ տեսակ շրջանակների գինը կտատանվի 230-ից 245 դոլարի սահմանում։ Հավաքածուն, որի թողարկումը ծրագրված է այս տարվա փետրվարին, մեծ մասամբ բնական նյութերից կպատրաստվի, ինչը, հեղինակի կարծիքով, պետք է ընդգծի բրենդի բնապահպանական փիիոսոփայությունը։

«Շրջանակներն ավելի հաճախ են դառնում նորաձեւ իմիջի մաս։ Ակնոցը ոչ միայն կենսականորեն անհրաժեշտ իր է, այլ նաեւ տարբեր տարիքի ու սեռի մարդկանց ինքնաարտահայտման միջոց», - վստահ է Մաքքարթնին։



© NEWS.am STYLE