Քիմ Քարդաշյան եւ Բեյոսնե. ով ում էր կրկնօրինակել Met Gala 2015-ին

11:05   5 մայիսի, 2015

Երեկ երեկոյան Նյու Յորքում կայացել է Met Gala կոստյումների ինստիտուտի պարահանդեսը, որի կազմակերպիչներն այս անգամ ընտրել էին մի շատ հետաքրքիր թեմա՝ «Չինաստանի շշուկը. Արեւելքի հեքիաթներն արվեստում, կինոյում եւ նորաձեւության մեջ»։ Այս նշանակալից միջոցառմանը ներկա էին համաշխարհային բազմաթիվ աստղեր, ովքեր կարմիր գորգով անցնելիս փայլել են իրենց սեքսուալությամբ։ Համաշխարային աստղերի զգեստների ու շքեղ տեսքի մասին արդեն խոսել ենք, իսկ այժմ անդրադառնանք արեւմտյան ԶԼՄներում տարածված քննարկումներին։ Համաշխարհային լրատվամիջոցների մասնագետները կարծում են, որ Ջեյ Լոն, Քիմ Քարդաշյանն ու Բեյոնսեն կրկնօրինակել են միմյանց (խոսքն ավելի վերաբերում է Քիմին եւ Բեյոնսեին), բայց թե ով ում է նմանակել, դեռ հայտնի չէ։

Հմայիչ Քիմ Քարդաշյանը՝ Roberto Cavalli զգեստով

Բեյոնսեն՝ Givenchy զգեստով

Քիմի հագուստը տարօրինակ կերպով շատ նման է Բեյոնսեի՝ 2012թ-ին նույն միջոցառմանը հագած զգեստին։ 

Բայց Քիմը Twitter-ում եւ Instagram-ում հայտարարել էր, որ զգեստը կարելիս նա ներշնչվել է մեկ այլ հայուհու՝ Շերի հագուստից, որով երգչուհին ներկայացել է Met Gala 1974թ-ին։

Ի դեպ ավելի ուշ Քիմը հրապարակել է իր եւ Ջեյ Լոյի սելֆին՝ չնայած կազմակերպիչները արգելել էին սելֆի անել։ 

Բեյոնսեն նույնպես ետ չի մնացել եւ լուսանկարվել է։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Instagram, WireImage, Splash



© NEWS.am STYLE