Նիկոլա Ֆորմիչետին ստեղծել է պայուսակների նոր հավաքածու (ֆոտո)

21:02   9 հունվարի, 2013

Mugler մարկայի քրեատիվ տնօրեն Նիկոլա Ֆորմիչետին իր պաշտոնում ստեղծել է պայուսակների նոր, թվով արդեն չորրորդ հավաքածուն։ Ըստ Refashion- ի, պայուսակներն արված են ֆուտուրիստական ոճով, որը համապատասխանում է բրենդի հիմնական հավաքածուին։ «Ես հետաքրքրվել եմ 3D ռելիեֆային օբյեկտների ստեղծմամբ։ Դա Mugler աշխարհի մասն է, որը կարող ես հետդ վերցնել», - ասել է Ֆորմիչետին՝ մեկնաբանելով իր նոր ստեղծագործությունները։ Պետք է նշել, որ հավաքածուի մեջ հորթի մետաղականացված կաշին յուրօրինակ կերպով համակցվում է կոկորդիլոսի ու օձի ռելիեֆային կաշիների հետ, իսկ 2 մոդել նույնիսկ զարդարված են կրիայի 3D-տպագրությամբ։

Մոդելների գները տատանվում են 1050- ից մինչեւ 18 հազար դոլարի սահմանում։ Նորույթները վաճառքում կհայտնվեն արդեն այս տարվա փետրվարին։



© NEWS.am STYLE