Ե՞րբ կծնվի Անի Ավդալյանի առաջնեկն ու ի՞նչ անուն են ընտրել փոքրիկի համար

15:50   5 մայիսի, 2015

2014 թվականի հոկտեմբերին ամուսնացած ոճաբան Անի Ավդալյանը սպասում է իր առաջնեկին: NEWS.am STYLE-ի հետ զրույցում ապագա մայրիկն ասաց, որ նոր կարգավիճակում իրեն շատ լավ է զգում. «Կարեւորը` աշխատանքային»:


Անին նշեց, որ իր առաջնեկը տղա է: Անունն էլ որոշել են արդեն` փոքրիկին Դավիթ կանվանեն. «Միշտ սիրել եմ այդ անունը, բայց ամուսնուս որոշումն է»,-նշեց նա` հավելելով, որ որդին լույս աշխարհ կգա հուլիսի սկզբին:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է եւ թեթեւ ծննդաբերություն մաղթում Անիին:




© NEWS.am STYLE