Շինարարական դիզայնում 2012-2013-ին փոփոխություններ են առաջարկվում

20:04   20 սեպտեմբերի, 2012

Ահա, ավարվեց եւս մեկ աշխատանքային օր ու մենք շտապում ենք տուն, որտեղ նույնիսկ պատերը մեր դաշնակիցներն են: Բայց արդյոք մի ՞շտ ենք այնտեղ մեզ հարմարավետ զգում: Ու եթե պատասխանը բացասական է, ժամանակն է մտածել կոսմետիկ վերանորոգման մասին, քանի որ նորոգումը, անշուշտ, կբարձրացնի ձեր տրամադրությունը:

2012-2013 աշուն-ձմեռ նոր տարեշրջանում ներկերի եւ արդյունաբերական ծածկերի առաջատար արտադրող Tikkurila ընկերությունն առաջարկում է հինգ նոր գունային հավաքածու: Դրանցից յուրաքանչյուրի հիմքում կյանքի պարզության եւ թոհուբոհի բացակայության փիլիսոփայությունն է: Հավաքածուների հեղինակների կարծիքով` ժամանակն է կրկին անդրադառնալ էկոլոգիապես բնական երանգներին: Փափուկ մեղմ երանգներ, ծովային թարմ գույներ եւ խլեցված թեթեւ ստվերներ, ահա սրանք են այս տարեշրջանի միտումները: Այդ մոտեցումն արժե կիրառել ֆակտուրայի ընտրության պարագայում, մոդայիկ է փայլատությունը, ինչպես նաեւ սովորական մակերեսը` կոպիտ մշակման էֆեկտով:

Բացի այդ, վերջին տարիներին մեծ հեղինակություն է վայելում սեփական ձեռքերով պատրաստված ինտերյերը: Եւ, ցանկնալին ստանալու համար, բոլորովին պարտադիր չէ լինել հմուտ նկարիչ կամ ձեւավորող. բավական է օտգվել պատրաստի նմուշներից:

Tikkurila ընկերության ձեւավորող Մարիկա Ռայկեն համոզված է, որ այդ դեպքում անգամ բուն գործընթացը ուրախության եւ բավարարվածության զգացողություն կպարգեւի, միայն այն գիտակցումից, որ ամեն ինչ կարել է անել ինքնուրույն:



© NEWS.am STYLE