Քանի՞ կալորիա ենք կորցնում համբուրվելիս

20:17   12 մայիսի, 2015

Wikipedia-ում ասված է, որ կենդանի էակներից միայն մարդն է, որ իր սերն արտահայտում է նաեւ համբույրի միջոցով։ Իսկ երբեւէ մտածե՞լ եք, թե քանի կալորիա կարելի է կորցնել համբուրվելիս։ Պարզվում է, որ երկար համբուրվող զույգերը բավականին ,մեծ քանակությամբ կալորիաներից են ազատվում այդ ընթացքում։

Գիտնականների անցկացրած ուսումնասիրություններն ու փորձերը ցույց են տվել, որ երկար համբուրվելու ընթացքում (2 րոպե) զույգը կորցնում է երեսունական կալորիա։

Սա բավականին լավ արդյունք է։ Օրինակ, եթե միջին արագությամբ մոտ մեկ կիլոմետր հեծանիվ վարեք, արդյունքում կրկին 30 կալորիա եք կորցնելու։ Այսինքն երկու րոպե համբույրը կարող է փոխարինել մեկ կիլոմետր հեծանիվ վարելուն։

Ցանկանում եք նիհարել, ուրեմն կրքոտ եւ երկար համբուրվեք։

 

Աղբյուրը՝ skolko-kalorij.ru



© NEWS.am STYLE