Ինչպես ջուրը մաքրել աղերից

19:10   13 մայիսի, 2015

Տնային պայմաններում ջուրը աղերից մաքրելու մեթոդը պետք է բոլորն իմանան, քանի որ ծորակից հոսող ջրի մեջ չլուծվող աղային միացություններ կան։ Ջուրն ավելի փափուկ դարձնելու համար պետք է, մաքրել այդ աղերը եւ դրա համար մի քանի մեթոդ կարելի է կիրառել։ 

Ջրի սառեցման մեթոդ. Ջուրը պետք է սառեցնել սառնախցիկում։ Եթե ջուրը աղ չի պարունակում կամ դրա քանակը շատ քիչ է, ուրեմն այն ավելի ցածր ջերմաստիճանի պայմաններում կսառչի, քան եթե այն հարուստ լինի աղային միացություններով։ Սկզբում սառում է մաքուր ջուրը, իսկ եթե ուշադիր նայեք սառցե բյուրեղիկներին, ապա կարող եք նկատել «աղաջրի սառույցներ», որի ջուրն էլ հենց պետք է առանձնացնել ու թափել։Հարկավոր է հավաքել մաքուր ջրի սառույցները, հալեցնել դրանք եւ ստանալ ջուր՝ առանց աղային միացությունների։  

Ջրի եռացման մեթոդ. Ջուրը հարկավոր է 20-25 րոպե եռացնել կաթսայի մեջ՝ առանց կափարիչով ծածկելու։ Այս պարագայում ջրի մեջ եղած օրգանական միացությունները կգոլորշիանան։ Այս դեպքում դուք ոչ միայն փափուկ, այլեւ վնասակար բակտերիաներից մաքրված ջուր կստանաք։

Եվս մեկ մեթոդ. ջրի մաքրումը զտիչի օգնությամբ։ Կարող եք զտիչ գնել, որը կմաքրի նույնիսկ ամենափոքր (մի քանի միկրոն) միացությունները։

 

 

Աղբյուրը՝ vodopodgotovka-vodi.ru

 



© NEWS.am STYLE