Ժիզել Բունդհենը՝ Chanel №5-ի հատուկ ֆոտոշարքում

16:21   6 մայիսի, 2015

Երեկ Chanel նախընտրողների համար կարեւոր օր էր։ Մինչ մենք ներկայացնում էին Met Gala-ին ներկա աստղերին ու քննարկում նրանց զգեստները, ապրանքանիշը նշում էր Chanel №5 բույրի ամենամյա տոնը։

5-րդ ամսի 5-րդ օրը այս հանրաճանաչ օծանելիքի տոնն է համարվում. ի դեպ, «5» -ը Կոկո Շանելը հաջողակ թիվն էր։

Եվ հենց այս կարեւոր իրադարձության առթիվ Ժիզել Բունդհենը, ով ապրիլին վերջին անգամ պոդիում բարձրացավ, նկարահանվել է հատուկ ֆոտոշարքում, որն իրականացրել է Պատրիկ Դեմարշելիեն։ Մոդելը կիսամերկ լուսանկարվել է Chanel №5 Eau Premiere օծանելիքը ձեռքին։

 

 

Աղբյուրը՝  Spletnik



© NEWS.am STYLE