Բեյոնսե՝ ամենաազդեցիկ մայր. Քիմ Քարդաշյանը չորրորդն է

12:03   6 մայիսի, 2015

Բրիտանական Working Mother պարբերականը կազմել է ամենաազդեցիկ մայրերի վարկանիշային աղյուսակը, որը գլխավորել է երգչուհի Բեյոսնեն։ Երգչուհին առաջ է անցել այնպիսի գեղեցկուհիներից, ինչպիսիք են Անջելինա Ջոլին (3-րդ տեղ), Քիմ Քարդաշյանը (4-րդ տեղ), Ջենիֆեր Լոպեսը (7-րդ  տեղ), Մադոննան (8-րդ), Ջուլիան Մուրը (9-րդ), Վիկտորիա Բեքհեմը եւ ուրիշներ։

Բեյոնսե

Քիմ Քարդաշյան

Անջելինա Ջոլին 

Working Mother-ի խմագրի խոսքով՝ ընտրությունը կատարվել է ըստ որոշ չափանիշների։

Մադոննա

Վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են այն մայրերը, ովքեր մինչեւ 18 տարեկան առնվազն մեկ երեխա ունեն, մեծապես ազդում են հասարակության վրա, հաջողակ կարիերա են կերտել, ինչպես նաեւ ունեն բարոյական բարձր արժանիքներ ու կարողանում են ներշնչել մյուսներին»։ 



© NEWS.am STYLE