Ինչպես ճիշտ ներկել վարսերը տնային պայմաններում

21:11   28 մայիսի, 2015

Ոչ բոլոր կանայք կարող են երեք շաբաթը մեկ անգամ գումար եւ ժամանակ տրամադրել իրենց վարսերը (հատկապես մազարմատները) ներկելու համար գնալ գեղեցկության սրահ։ Ուստի, երբեմն նրանք ստիպված են տանը կատարել այս գործընթացը։ Համաձայնեք, որ ցանկացած պարագայում կինը պետք է հիանալի տեսք ունենա, հետեւաբար առաջարկում ենք ընթերցել, թե ինչպես է պետք ճիշտ ներկել վարսերը տնային պայմաններում։

Առաջին հերթին հարկավոր է համապատասխան գույն ընտրել։ Իսկ եթե մուգ մազերին բաց երանգ են ցանկանում տալ, ուրեմն առաջին հերթին պետք է գունաբացել դրանք։

Ներկելուց առաջ հարկավոր է ընթերցել ներկի տուփի վրա գրված ցուցումները։ Պետք է խառնել անհրաժեշտ բոլոր նյութերը եւ սկսել ներկել վարսերը։ Իհարկե, ներկը պետք է լցնել ապակե կամ պլաստիկ տարայի մեջ։

Առաջին հերթին հարկավոր է ներկել ծոծրակի հատվածը եւ աստիճանաբար ներկը տարածել մազերի ամբողջ երկայնքով։ Իսկ վարսերը լվանալուց առաջ խորհուրդ է տրվում մերսել գլխամաշկը, որպեսզի մազերը հավասարապես ներկվեն։

Կարծում ենք պետք է հիշեցնել, որ չի կարելի մազերը ներկել, եթե դրանից առաջ կամ հետո հինա կամ բասմա եք օգտագործելու։ Եվ իհարկե, ներկելիս պետք է շատ զգույշ լինել, եթե ձեզ մոտ ալերգիկ ռեակցիաներ, բորբոքումներ եւ այտուցներ են առաջանում։

 

Աղբյուրը՝ lady.tochka.net

 



© NEWS.am STYLE