Տնային լոսյոն՝ թեփի դեմ

19:08   18 մայիսի, 2015

Այսօր թեփի խնդիրը բավականին տարածված է, եւ շատերն են ցանկանում ազատվել դրանից՝ օգտագործելով մազերի խնամքի տարբեր միջոցներ։ Իհարկե, կարելի է տարբեր մեթոդներ կիրառել այս հարցը վերջնականապես լուծելու համար, բայց այսօր առաջարկում ենք հետեւյալ լոսյոնը։

Պատրաստման համար անհրաժեշտ են 3 կաթիլ թեյի ծառի եւ 3 կաթիլ ռոզմարինի եթերային յուղ, 3 կաթիլ էվկալիպտի յուղ, 200գր. տաք ջուր եւ կես թեյի գդալ ծովի աղ։

Պատրաստման եղանակը. Տաք ջուրը պետք է լցնել ապակե տարայի (որը հետո հնարավոր կլինի ամուր փակել) մեջ՝ ավելացնելով թվարկված բոլոր յուղերն ու ծովի աղը։ Բոլոր բաղադրիչներով լի տարան պետք է ամուր փակել եւ թափահարել, որպեսզի աղը տարալուծվի։

Ինչպես կիրառել. Ստացված զանգվածը պետք է քսել չոր վարսերի վրա. նախընտրելի է սկզբում մազարմատների հատվածում, իսկ հետո՝ ամբողջ վարսերի երկայնքով։ Քսելուց 20-30 րոպե անց արդեն կարելի է մազերը լվանալ տաք ջրով, հարկ եղած դեպքում նաեւ շամպունով։

Մեկ ամսվա ընթացքում գործընթացը կարելի կրկնել շաբաթական 2-3 անգամ։

 

 

Աղբյուրը՝ ayzdorov.ru



© NEWS.am STYLE