11:18 10 հունվարի, 2013Հանրահայտ Դիթա ֆոն Թիզի ստեղծած ներքնազգեստի նոր հավաքածուն արդեն հասանելի է Երեանի Debenhams խանութում։ Ներկայացված են կանացի շքեղ սպիտակեղենի կոմպլեկտներ, որոնք կթողարկվեն Von Follies բրենդի անվան տակ։ Հավաքածուի մեջ հիմնականում կորսետներ, բրաներ, զուգագուլպաներ ու կախակապեր են։
«Ես անսահման երջանիկ եմ, որ կարողացա ներկայացնել իմ հավաքածուն։ Այսօրվանից կանայք կարող են ձեռքբերել հնաոճ բացառիկ ներքնազգեստ, որը ստեղծել եմ կնոջ մարմնի կանացիությունն ու սեքսուալությունն ընդգծելու համար», - նշել է Դիթան իր հավաքածուի՝ մոտ մեկ ամիս առաջ Լոնդոնում կայացած շնորհանդեսի ժամանակ։