Քիմ Քարդաշյանի զգեստը Met Gala-ին լավագույններից մեկն է՝ ըստ Vogue-ի

13:39   7 մայիսի, 2015

Met Gala 2015-ի իրադարձությունը դեռ երկար կմնա համաշխարհային պարբերականների առաջին էջերին։ Արդեն խոսել ենք այս նշանակալից միջոցառման ամենայուրօրինակ կերպարների՝  Քիմ Քարդաշյանի, ԲեյոնսեիՌիհանայի եւ Ջեյ Լոյի զգեստների ու շքեղ տեսքի մասին։

Իսկ այժմ Vogue-ը կազմել է Met Gala-ի լավագույն զգեստների ցուցակը, որում հայտնվել է նաեւ 34-ամյա գեղեցկուհու զգեստը։

Այս մասին Քիմը գրել է Instagram-ում.

«Հայտնվել եմ լավագույն կերպարների ցուցակում։ Շնորհակալություն Vogue՝ նման պատվի արժանացնելու համար»,- գրել է Քիմը։



© NEWS.am STYLE