Երգչուհի Ժասմինը՝ ամուսնու ձերբակալության մասին

14:13   7 մայիսի, 2015

Ռուս հայտնի երգչուհի Ժասմինի ամուսնուն ձերբակալել են Մոլդովայում։ 28-ամյա Իլան Շորին մեղադրել են Banca de Economii ընկերությունից մեկ միլիարդ դոլար հափշտակելու մեջ։ Երգչուհին խոսել է ամուսնու ձերբակալության մասին։

«Շատ դժվարությամբ կարողացանք ընդունել կատարվածը։ Ամուսինս շատ հարգարժան մարդ ու հաջողակ ձեռնարկատեր է, ով աջակցում է Մոլդովայի սպորտի եւ մշակույթի զարգացմանը, գումարներ փոխանցում մոլդովական բարեգործական հիմնադրամներին։ Իլանը տասնյակ կարիքավոր ընտանիքների է օգնել։ Նա նաեւ սիրող ամուսին ու հայր է»,- գրել է Ժասմինը։

Ժասմինը նաեւ նշել է, որ հավանաբար սա հատուկ պատվեր է եղել եւ հույս է հայտնել, որ իրավիճակն անպայման արդարացի լուծում կստանա։



© NEWS.am STYLE