«Եվրատեսիլ-2015»-ի բեմը պատրաստ է (ֆոտո)

16:34   7 մայիսի, 2015

«Եվրատեսիլ-2015»-ի պաշտոնական կայքը հրապարակել է մրցույթի բեմի վերջնական տարբերակը: Այն հսկայական աչք է հիշեցնում, որն, ըստ կազմակերպիչների, կապող կամուրջ է լինելու արտիստների, նրանց պատվիրակության անդամների եւ հանդիսատեսի միջեւ:

Բեմը բաղկացած է 14,3 մետր բարձրությամբ եւ 44 մետր լայնությամբ 1288 սյուներից:

Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ» մրցույթը կանցկացվի Վիեննայի Wiener Stadhalle համալիրում` մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին: 



© NEWS.am STYLE