Must-have. Կաշվե ուսապարկ «Too hot to handle» Marc Jacobs-ից

17:45   7 մայիսի, 2015

Շուտով արձակուրդների սեզոնն է, այդ պատճառով առաջարկում ենք ժամանակին պատրաստվել: Ուշադրություն դարձրեք must-have աքսեսուարին՝ «Too hot to handle» կաշվե ուսապարկին Marc Jacobs-ից:Սա լավագույն եւ պրակտիկ տարբերակն է ճամփորդությունների համար: Անհրաժեշտ բոլոր իրերը կարելի է վերցնել, բայց, դրա հետ մեկտեղ, ձեռքերը միանգամայն ազատ կլինեն: Այնպես որ՝ կարելի է հանգիստ լուսանկարել ու չվախենալ այն որեւէ տեղ մոռանալուց:Պայուսակը մեկ ուսից երկուսին փոխադրելու միտումը նկատվում է արդեն ոչ մեկ սեզոն: Ուսապարկը վաղուց դուրս է եկել բացառապես սպորտային կամ դպրոցական պայուսակների ցանկից: Պայուսակների տարածված տեսակների մեծ մասն արդեն ուսակապ ունեն:Marc by Marc Jacobs հավաքածուն համալրվել է նորաոճ եւ շատ հարմար ուսապարկով: Նուրբ կաշվի եւ ոսկեգույն աքսեսուարների շնորհիվ այն շքեղ տեսք ունի: Եվս մեկ առավելություն. այն կարելի է բռնել ձեռքում, դասական պայուսակի նման: Նման աքսեսուարով կարելի է ոչ միայն ճամփորդության մեկնել, այլեւ համարձակորեն դրանով աշխատանքի գնալ: Բացի դրական մյուս կողմերից, այն կօգնի պահպանել գեղեցիկ կեցվածքը, իսկ հետաքրքիր դիզայնը կընդգծի դրա տիրուհու ոճն ու ճաշակը:

Նյութը՝ 100% կաշի:

Պայուսակը կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Պայուսակը կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Պայուսակը կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Պայուսակը կարող եք գնել սեղմելով նկարի վրա

Պայուսակը կարող եք գնել սեղմելով նկարի վրա



© NEWS.am STYLE