Երգչուհի Ժասմինը՝ իր եւ ամուսնու շուրջ բարձրացած աղմուկի մասին

13:04   8 մայիսի, 2015

Ռուս հայտնի երգչուհի Ժասմինի ամուսնուն ձերբակալել են Մոլդովայում։ 28-ամյա Իլան Շորին մեղադրել են Banca de Economii ընկերությունից մեկ միլիարդ դոլար հափշտակելու մեջ։ Երգչուհին ամուսնու ձերբակալության մասին արդեն գրել է Instagram-ում, իսկ այժմ Starhit-ին տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանել է իր հասցեին հնչած վիրավորական մեկնաբանությունները։  

«Ես երեխաներիս հետ գնացել էի հանգստանալու եւ մայիսյան տոները նշելու։ Հանկարծ առավոտյան բոլորը զանգում ու հարցնում են       ՝ «ի՞նչ է պատահել Իլանին»։ Ես շփոթված էի։ Գաղտնիք չէ, որ ես եւ Իլանը տարբեր երկրներում ենք ապրում եւ ամեն օր չենք հանդիպում։ Բայց նա՝ որպես իսկական տղամարդ, ինձ չի ներքաշում իր գործերի, առավել եւս՝ խնդիրների մեջ, եւ ես տեղյակ չէի։

Նրա ձերբակալման լուրերը շատ արագ տարածվեցին, բայց նա տնային կալանքի է ենթարկվել։ Ես համոզված եմ, որ սա նախապես ծրագրված քայլ էր ամուսնուս դեմ։ Այսպես ոմանք փորձում են պախարակել նրա բարի համբավը։ Փառք Աստծո, որ ընկերներս իմ կողքին են եւ ոչ մի մեկնաբանություն չեն տվել լրագրողներին, ովքեր փորձել են տեղեկություններ կորզել նրանցից»։  

Երգչուհին  նաեւ հերքել է տարածված լուրերն այն մասին, որ Իլանը մեծ գումարներ է տվել Ալլա Պուգոչովային՝ Ժասմինի հետ զուգերգ ձայնագրելու համար։

«Ես երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել Ալլա Պուգաչովայի հետ, բայց մեր համագործակցությունը սկսվել է դեռեւս 2003թ-ին՝ Իլանի հետ ծանոթանալուց 10 տարի առաջ»։



© NEWS.am STYLE