Դիզայներ Թոմ Ֆորդն առաջին անգամ լրագրողներին ցուցադրության կթողնի

14:57   10 հունվարի, 2013

Աշխարհահռչակ մոդելյոր Թոմ Ֆորդը ծրագրում է փետրվարին տեղի ունեցող նորաձեւության լոնդոնյան շաբաթին ներկայացնել իր առաջին լայնածավալ ցուցադրությունը։ «Այս անգամ լուսանկարիչների ու բլոգերների մասնակցությամբ իսկական շոու կլինի, որին կայցելի 500-1000 մարդ։ Ցանկանում եմ Լոնդոնում ներկայացնել հավաքածուն, քանի որ տվյալ պահին ողջ աշխարհում արդեն 100 խանութ ունեմ, եւ առանց գովազդային ցուցադրության դժվար է լինում դրանք առաջ տանել։ Այդ պատճառով էլ ստիպված եմ դա ընդունել ու սիրել», - ասել է Ֆորդը The Times Magazine ամսագրին տված հարցազրույցում։

Սա իսկապես լայնածավալ իրադարձություն է, քանի որ նախկինում դիզայները հավաքածուները նախընտրել է ներկայացնել առանց լուսանկարիչների, փոքր, փակ ցուցադրություններում։



© NEWS.am STYLE