Բեյոնսեն եւ Ջեյ Զին 2.6 միլիոն դոլարով շքեղ առանձնատուն են գնել Նոր Օռլեանում

10:08   9 մայիսի, 2015

Բեյոնսեն եւ Ջեյ Զին 2.6 միլիոն դոլարով շքեղ առանձնատուն են գնել Նոր Օռլեանում։

Իսպանական բարրոկո ոճով կառուցված առանձնատունն ի սկզբանե եղել է եկեղեցի, իսկ հետո բալետի դպրոց, հայտնել է E! News-ը։ 

1925թ-ին կառուցված La Casa de Castile կոչվող շենքը գտնվում է քաղաքի Garden District շրջանում։ Եռահարկ առանձնատունն ունի յոթ ննջասենյակ եւ ութ լոգարան։

Առաջարկում ենք դիտել Բեյոնսեի եւ Ջեյ Զիի նոր, շքեղ առանձնատան լուսանկարները։



© NEWS.am STYLE