Հայտնի է Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի «By the Sea» ֆիլմի պրեմիերայի օրը

16:19   9 մայիսի, 2015

Հայտնի է Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի «By the Sea» («Ծովափին») ֆիլմի պրեմիերայի օրը։ Ֆիլմը կթողարկվի նոյեմբերի 13-ին, հայտնել է THR-ը։

Ի դեպ, նոյեմբերն ու աշունը պատահաբար չեն ընտրված։ Հենց այդ շրջանում ֆիլմը կարող է արժանանալ «Օսկարի» արձանիկին հավակնելու պատվին։

«Ֆիլմը փորձություններ ու խոչընդոտներ հաղթահարող սիրո մասին պատմություն է։ Իմ տաղանդավոր աշխատակազմի հետ այս ամենը զգալն իսկապես մեծ առավելություն էր»,- պատմել է Անջելինան։



© NEWS.am STYLE