Քենդալ Ջեները՝ Penshoppe-ի գովազդային արշավում

11:30   10 մայիսի, 2015

Քենդալ Ջեները նկարահանվել է ֆիլիպինյան Penshoppe ապրանքանիշի հագուստի գովազդային արշավում:

19-ամյա մոդելը փոխարինել է Կարա Դելեւինին, ով վերջերես ներկայացրել էր ապրանքանիշի գարուն-ամառ հավաքածուն, հայտնել է FGR-ը:

Քիմ Քարդաշյանի քրոջ մասնակցությամբ նկարահանված նոր ֆոտոշարքից ընդամենը երեք լուսանկար է հայտնվել համացանցում:

Ֆոտոշարքում Քենդալը ներկայացրել է Penshoppe բրենդի նոր հավաքածուի՝ ջինսե կտորից կարված հագուստները, որոնք արտահայտում են երիտասարդների ըմբոստ ոգին ու կյանքի ռիթմը:



© NEWS.am STYLE